Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման զոհերի ընտանիքները պաշտոնական դատական հայց են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ։
Իրանի դատական համակարգի փաստաբանների, պաշտոնական փորձագետների և խորհրդատուների կենտրոնի ղեկավարը հայտարարել է Մինաբի Շաջար-է-Թայեբ դպրոցի վրա հարձակման զոհերի ընտանիքների անունից ԱՄՆ կառավարության դեմ դատական հայց ներկայացնելու մասին, գրել են իրանական ԶԼՄ-ները։
2026 թվականի փետրվարի 28-ին ամերիկյան ուժերը հարվածել էին Մինաբի դպրոցին՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի առաջին օրը: Հարվածի հետևանքով մահացել է մոտ 180 մարդ, որոնց մեծ մասը 7-ից 12 տարեկան աղջիկներ: