Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի գավաթի եզրափակիչ

Բաժանորդագրվել

Եզրափակիչում Չալոյանը կմրցի Հնդկաստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի գրան պրի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Աշխարհի բրոնզե մեդալակիրը հաղթեց նաև անգլիացի Աչուշին Քլինթոնին, որը մինչ այդ հաղթել էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին:

«Եզրափակիչի ուղեգրի համար մենամարտի առաջին ռաունդը լավ չստացվեց Չալոյանի համար: Նա զիջեց 2:3 հաշվով, բայց հաջորդիվ հավաքվեց ու 2-րդ ռաունդում հաղթեց 4:1 հաշվով: Չալոյանը վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդն ու առավելության հասավ 5:0 հաշվով»,– ասված է հաղորդագրությունում:

Եզրափակիչում Չալոյանը հունիսի 20-ին կմրցի հնդիկ Նարենդեր Նարենդերի հետ:

Հիշեցնենք` Եվրոպայի գավաթի գրան պրին ընթանում է Չեխիայում։

Leave a comment