Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ԿԸՀ-ին

«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 

Հայցը ներկայացվել է հունիսի 19-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի թիվ 108-Ա որոշումը:

Leave a comment