Տեսախաղային Ubisoft ընկերության համահիմնադիր Կլոդ Գիլեմոն է մահացել է Ֆրանսիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լա Բոլի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։
Ըստ տեղեկությունների՝ 69-ամյա Գիլեմոն մեկնում էր Լա Բոլի ավիացիոն ակումբի համաժողով ու պատրաստվում էր մասնակցել ավիացիայի սիրահարների հանդիպմանը։ «Cessna 421» օդանավը թռել էր Ռենից։ Գործարարի հետ միասին մահացել է նաև թռիչքի հրահանգիչը։
Վթարի հետևանքները վերացնելու համար օգտագործվել է քսանինը մասնագիտացված սարքավորում։
Կլոդ Գիլյոտը 1986 թվականին Ubisoft-ը հիմնադրած հինգ եղբայրներից մեկն է։ Նա եղել է «Գիլեմո Կորպորացիա» ընկերության գործադիր տնօրենը և ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Գիլեմո եղբայրների ղեկավարությամբ Ubisoft-ը դարձել է աշխարհի խոշորագույն տեսախաղերի («Assassin’s Creed», «Far Cry» և այլն) հրատարակիչներից մեկը։