Լեհ-ուկրաինական սկանդալ. Կիևում նեղսրտել են, որ Զելենսկուն զրկել են մեդալից

https://arm.sputniknews.ru/20260620/leh-ukrainakan-skandal-kievum-neghsrtel-en-vor-zelenskun-zrkel-en-medalic-103672037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084860_89:0:1512:1067_1920x0_80_0_0_99e9a247135773af27c17deef37756a8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, լեհաստան, վլադիմիր զելենսկի

ուկրաինա, լեհաստան, վլադիմիր զելենսկի

Բաժանորդագրվել

Վարշավան լրջորեն վրդովված է Ուկրաինայի ապստամբական բանակի* ակտիվիստների հերոսացումից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ուկրաինայի և Լեհաստանի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից։

Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել Ուկրաինայի կառավարության կողմից Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ*) ակտիվիստներին գովաբանելու համար։

Հետո, ի նշան Զելենսկու հետ «համերաշխության», Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ հրաժարվում է «Լեհաստանի առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի «Հրամանատարական խաչ՝ աստղով» պարգևից։

Ավելի ուշ նախաձեռնությունը շարունակել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, որը նույնպես հրաժարվել է «Լեհաստանի առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանից՝ Վարշավայի գործողությունները որակելով որպես «ոչ բարեկամական քայլ» ուկրաինացիների նկատմամբ։

2025 թվականի մայիսի վերջին Զելենսկին մասնակցել է Ուկրաինայի նացիոնալիստների կազմակերպության (ՈւՆԿ*)-ՈւԱԲ* առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Մելնիկի** և նրա կնոջ աճյունների վերահուղարկավորման արարողությանը Կիևի մարզում։ Բացի այդ, նա Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին հատուկ գործողությունների կենտրոնին շնորհել է «ՈւԱԲ-ի հերոսների անվան» պատվավոր անվանումը։

Դրանից հետո Լեհաստանի նախագահը նախաձեռնել է Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու հարցի քննարկումը։ Այդ բարձրագույն պետական պարգևը նրան 2023 թվականին շնորհել էր Լեհաստանի նախորդ նախագահ Անդժեյ Դուդան։

*Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։

**Ռուսաստանում ընդգրկված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։

Leave a comment