ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը և վերջերս ստորագրված փաստաթղթերով բացվող նոր հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, խաղաղության գործընթացը և ամերիկյան դերակատարությունը, ինչպես նաև CSIS-ի և հայկական վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հեռանկարները։