Թրամփը հորդորել է Եվրոպային վճարել Բայդենի օրոք Կիեւին փոխանցված զենքի համար

Եվրոպական երկրները պետք է փոխհատուցեն Միացյալ Նահանգներին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային տրամադրված 350 միլիարդ դոլարի ռազմական օգնության համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էնդրյուսի ռազմաօդային բազայում ունեցած ելույթի ժամանակ։

Թրամփը նշել է, որ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հիշել է մատակարարումների մասշտաբները. «Մենք ձեզ տվել ենք, մտածեք այդ մասին, 350 միլիարդ դոլար՝ ինքնաթիռներ, բոլոր տեսակի զենքեր և այլն»։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինային փոխանցված ԱՄՆ ռազմական օգնության համար վճարելը «չի եղել Եվրոպայի ծրագրերի մեջ»։ «Բայդենը շատ բան է տվել Ուկրաինային, և նրանք պետք է վճարեն դրա համար», – ընդգծել է Թրամփը։

Leave a comment