Եվրախորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը․ Վրաստանի վարչապետ

Եվրոպական խորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաց ժողովուրդը բացարձակապես չի հետաքրքրվում այս բանաձևերով։ Ես նույնիսկ չեմ հիշում, թե քանիսն են ընդունվել. բանաձևերը ակնհայտորեն խտրական են։ Դրանք պնդում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդությունը պետք է պահպանվի միայն ագենտուրայի համար»,- նշել է Կոբախիձեն։

Ըստ վարչապետի՝ Վրաստանի հասարակությունն արժանի է արդար վերաբերմունքի եվրոպական բյուրոկրատիայի և Եվրախորհրդարանի կողմից, բայց «տեսնում ենք այլ մոտեցումներ»։

Եվրախորհրդարանը հունիսի 17-ի բանաձևում համերաշխություն էր հայտնել վրաց ժողովրդին, «որը շարունակում է պայքարել եվրոպական և ժողովրդավարական Վրաստանի համար իշխանությունների ժողովրդավարական նահանջի պայմաններում»։

Leave a comment