Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին. ՊՆ

Բաժանորդագրվել

Թիրախում նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների արտադրության արտադրամասեր և պահպանման վայրեր են եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարվածներ է հասցրել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, խոցվել են նաև զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 154 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment