https://arm.sputniknews.ru/20260620/ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-khersvoni-marzum-2-khaghagh-bnakich-e-mahacel-103675380.html
Ուկրաինական հարձակումների հետևանքով Խերսոնի մարզում 2 խաղաղ բնակիչ է մահացել
Ուկրաինական հարձակումների հետևանքով Խերսոնի մարզում 2 խաղաղ բնակիչ է մահացել
Sputnik Արմենիա
Մահացածներից մեկը 1941 թվականին ծնված կին է, մյուսը` 1974 թվականին ծնված տղամարդ: 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T13:50+0400
2026-06-20T13:50+0400
2026-06-20T13:50+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
խերսոն
զոհ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_0:172:3133:1934_1920x0_80_0_0_54a7fba5de899eec6f04c4930b543770.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։Նրա խոսքով` ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն Կամենկայում մարդատար ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով մահացել է 1974 թվականին ծնված մի տղամարդ, իսկ Կաիրիում ուկրաինական հարվածը 1941 թվականին ծնված կնոջ կյանք է խլել։Սալդոն տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ օրում ևս 6 խաղաղ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
խերսոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_63:0:2794:2048_1920x0_80_0_0_57acb15bc12c7d03a02613f68d9af0e5.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, խերսոն, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, խերսոն, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս)
Մահացածներից մեկը 1941 թվականին ծնված կին է, մյուսը` 1974 թվականին ծնված տղամարդ:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով` ուկրաինական զինուժի ԱԹՍ–ն Կամենկայում մարդատար ավտոմեքենայի է հարվածել, ինչի հետևանքով մահացել է 1974 թվականին ծնված մի տղամարդ, իսկ Կաիրիում ուկրաինական հարվածը 1941 թվականին ծնված կնոջ կյանք է խլել։
Սալդոն տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ օրում ևս 6 խաղաղ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։