https://arm.sputniknews.ru/20260620/rvobert-qvocharjany-kyhi-dem-hajc-e-nerkajacrel-dataran-103675111.html
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել դատարան
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել դատարան
Sputnik Արմենիա
Հայցը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T13:37+0400
2026-06-20T13:37+0400
2026-06-20T13:38+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայց
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_0:0:1600:901_1920x0_80_0_0_d13b43a0ea65b6f70165dc8f8290e6ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։Հայցադիմումը, որը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։Հիշեցնենք` ըստ փաստաբան Արամ Օրբելյանի` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։ Գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։«Նոր քրեական գործն աբսուրդային է». Ռոբերտ Քոչարյանին հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b2589bd06019609f37123edd9cd67ad0.jpg.webp
հայաստան, ռոբերտ քոչարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայց, դատարան
հայաստան, ռոբերտ քոչարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայց, դատարան
Հայցը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։
Հայցադիմումը, որը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։