1 մարդ մահացել է, տասնյակները վիրավորվել են ուրբաթ օրն Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնից հյուսիս Բեդֆորդ քաղաքի մոտ տեղի ունեցած երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով, հաղորդել է Միացյալ Թագավորության տրանսպորտային ոստիկանությունը։
«Արևելյան Միդլենդսի երկաթուղի» ընկերությունը հայտնել է, որ իր երկու գնացքները, որոնք նույն գծով երթևեկել են դեպի Սուրբ Պանկրաս, բախվել են երեկ ուշ գիշեր Բեդֆորդի մոտ, Լոնդոնից մոտ 90 կիլոմետր հյուսիս։
Վիրավորվել է 89 մարդ։ 11 մարդ ծայրահեղ ծանր է վիրավորվել է, 22-ը՝ ծանր, իսկ ևս 56-ը թեթև վնասվածքներ են ստացել։
Մի ուղևոր BBC-ին ասել է, որ իրեն զգացել է ռումբի պայթյունի էպիկենտրոնում։ «Երբ ես վեր կացա, տեսա արյունոտ դեմքերով մարդկանց։ Թվում էր, թե շատերը կոտրված ոտքեր ունեին, և շուրջբոլորը ծուխ կար», – ասել է նա։