Ուկրաինան 1 օրում 90 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, խաղաղ բնակիչներ են վիրավորվել

Բաժանորդագրվել

Մարզպետի պաշտոնակատարը հայտնել է, որ Ուկրաինայի զինուժը յոթ հարձակում են իրականացրել՝ օգտագործելով ինքնաթիռներ, հրետանի և համազարկայի կրակի ռեակտիվ համակարգեր։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ուկրաինացի զինվորականները 1 օրում 90 անգամ հարձակվել են Բելգորոդի մարզի 15 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը յոթ հարձակում են իրականացրել՝ օգտագործելով ինքնաթիռներ, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և երեք անգամ ԱԹՍ-ներից նետել են պայթուցիկ սարքեր։ Նրա խոսքով՝ մարզում ոչնչացվել է 127 ԱԹՍ։

Հարվածների հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել, որոնցից երկուսը շարունակում են բուժում ստանալ բժշկական հաստատություններում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment