ՀՀ դեսպանն այցելել է ուղեղային կենտրոն

ՀՀ դեսպանն այցելել է ուղեղային կենտրոն

Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ—ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծում են համագործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։

Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարումն ու ներդրումը։

Դիտարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Հայտնուն է ԱՄՆ -ում ՀՀ դեսպանությունը։

 

Leave a comment