Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում

Սան Մարինոյում ընթացող թենիսի Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի վերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին։

Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանը (6։2, 4։6, 6։4) և Էլինա Ավանեսյանը (4։6, 6։4, 6։0), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթել են 2։1 (6:3, 3:6, 10:8) հաշվով։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի թիմը 3։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների նկատմամբ։

Հայաստանի հավաքականը հաղթել է իր խմբում և իրավունք ստացել պայքարելու անցումային փլեյ-օֆֆում՝ հաջորդ տարի Եվրոպական/Աֆրիկական գոտու 2-րդ ենթախմբում հանդես գալու համար։

Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը Էստոնիայի հավաքականն է։

Leave a comment