ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Բրազիլի հավաքականը C խմբում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հայիթիի հավաքականի դարպասը` տանելով առաջին հաղթանակը։

Բրազիլացիների կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորը։

Խմբի մյուս խաղում Մարոկկոյի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց շոտլանդացիներից։

Երկրորդ տուրից հետո Բրազիլն ու Մարոկկոն ունեն 4-ական միավոր, Շոտլանդիան` 3, իսկ Հայիթին կրել է երկու պարտություն։

ԱԱ-2026, երկրորդ տուր

C խումբ

Բրազիլ – Հայիթի` 3:0 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 23, 36, Վինիսիուս Ժունիոր, 45+4

Շոտլանդիա – Մարոկկո` 0:1 (տեսանյութ)

Իսրայել Սաիբարի, 2

D խումբ

ԱՄՆ – Ավստրալիա` 2:0 (տեսանյութ)

Քեմերոն Բուրջես, 11 (ինքնագոլ), Ալեքս Ֆրիման, 43

Leave a comment