Մազից է կախված Փաշինյանի իշխանությունը, կտրվելու է, ինքը ոչ թե հաղթել է, այլ ուղղակի չի պարտվել

Մարդը Փաշինյանի համար ոչ մի արժեք չունի, ութ տարվա ընթացքում ժողովրդի մասին չի մտածել, իրավապահ համակարգը ոչնչացրել է, դատական վճիռներ չկան, բայց նա մարդկանց մեղադրում է ընտրակաշառք տալու-ստանալու մեջ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Այնպես են խոսում ընտրակաշառքի մասին, կարծես հաստատված իրողություն է, մեղադրյալներ են կարգել բոլորին։ Հիմա էլ հերթական բլեֆն է, թե 70 տոկոսը ընտրակաշառքով է ընդդիմությանը ընտրել։ Հայ ազգն արժանի չէր նման վարչապետի, մազից է կախված նրա իշխանությունը, կտրվելու է հեշտությամբ, ինքը չի հաղթել, ուղղակ չի պարտվել», – մեկնաբանեց իրավապաշտպանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment