Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները


Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ, հայտնում են դեսպանությունից։


 


Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքնքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։


 


Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։


 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և մատունակայան աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։


 


Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար։

Դիտումների քանակ8

Leave a comment