Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար. Ֆիցոն՝ Փաշինյանին

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

 

Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է։

 

Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։

 

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ։

 

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Leave a comment