Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ․ ՈՒՂԻՂ

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Փյունիկ» մարզադպրոց։ 

Ընթանում է հատուկ միջոցառում՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի՝ «Փյունիկի» մարզադպրոց այցելության առթիվ։

«Միջոցառման շրջանակում նախատեսված է մեծ ծրագիր, որի ընթացքում ներկայացվում է Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև կանցկացվի բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։

Քննարկվելու են Հենրիխի կյանքի ու մարզական ուղու տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու փորձառությունը։ 

Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչները և միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցեցին՝ նրա հոր, Համլետ Մխիթարյանի հիշատակին։ Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են հայկական ֆուտբոլի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հիշատակը։ 

«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողել է իր ձեռքի և ոտքի հետքերը

Leave a comment