https://arm.sputniknews.ru/20260619/amen-inch-sksvel-e-ajsteghic-henrikh-mkhitarjann-ajcelel-e-pjunik-futbvolajin-akumb-103663544.html
Ամեն ինչ սկսվել է այստեղից. Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
Ամեն ինչ սկսվել է այստեղից. Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
Sputnik Արմենիա
Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ, հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T20:57+0400
2026-06-19T20:57+0400
2026-06-19T20:57+0400
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
փյունիկ
հենրիխ մխիթարյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103662200_0:89:720:494_1920x0_80_0_0_f3c09eb94d9828b39496dddbfc726b5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի «Փյունիկ» մարզադպրոց, որտեղից սկսվել է նրա ֆուտբոլային ճանապարհը։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։««Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը»,–գրված է տեսանյութերից մեկին կից։Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։Նշենք որ Հենրիխ Մխիթարյանի այցի առիթով նախատեսված է հատուկ միջոցառում, որի ընթացքում կներկայացվի ֆուտբոլիստի կյանքին և մարզական կարիերային նվիրված կարճամետրաժ ֆիլմ։ Բացի այդ, կանցկացվի բաց հանդիպում-զրույց «Փյունիկի» ակադեմիայի սաների և հյուրերի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն նրա անցած ուղին, հաջողությունները և փորձառությունը։Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում, իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմում անցկացրած տարիներին նա 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել սուպերգավաթը և 1 անգամ՝ Հայաստանի գավաթը։
2026
Լուրեր
am_HY
Հենրիխ Մխիթարյանը Փյունիկում
Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը Փյունիկում
2026-06-19T20:57+0400
true
PT0M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103662200_0:21:720:561_1920x0_80_0_0_a8b7777c363f7c26d2c79db7a077f9b0.jpg.webp
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ, հենրիխ մխիթարյան, տեսանյութեր, տեսանյութ
«ինտեր» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ, հենրիխ մխիթարյան, տեսանյութեր, տեսանյութ
Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ, հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի «Փյունիկ» մարզադպրոց, որտեղից սկսվել է նրա ֆուտբոլային ճանապարհը։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։
««Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը»,–գրված է տեսանյութերից մեկին կից։
Այցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկի» ներկայացուցիչների և միջոցառման մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել հոր` Համլետ Մխիթարյանի հիշատակին։
Նշենք որ Հենրիխ Մխիթարյանի այցի առիթով նախատեսված է հատուկ միջոցառում, որի ընթացքում կներկայացվի ֆուտբոլիստի կյանքին և մարզական կարիերային նվիրված կարճամետրաժ ֆիլմ։ Բացի այդ, կանցկացվի բաց հանդիպում-զրույց «Փյունիկի» ակադեմիայի սաների և հյուրերի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն նրա անցած ուղին, հաջողությունները և փորձառությունը։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին՝ ընդամենը 17 տարեկանում, իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։
2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմում անցկացրած տարիներին նա 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել սուպերգավաթը և 1 անգամ՝ Հայաստանի գավաթը։