https://arm.sputniknews.ru/20260619/ngnn-angvortsutjun-e-cucaberel-datarany-bavararel-e-ekeghecu-hajcn-ynddem-vostikanutjan-103661304.html
ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության
ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության
Sputnik Արմենիա
Վարչական դատարանն իր վճռով ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը: 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T19:53+0400
2026-06-19T19:53+0400
2026-06-19T19:53+0400
հայ առաքելական եկեղեցի
արա զոհրաբյան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95636333_0:511:2730:2047_1920x0_80_0_0_2a21a656bca3b94d5f51ebc8dc18392b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (նախկինում` Տեր Թադե) կողմից եկեղեցու Սուրբ խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները»,–նշել է փաստաբանը։Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։ Բացի այդ` եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։ Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95636333_0:0:2730:2048_1920x0_80_0_0_2ab5ea0098c9df5e8fdefb935ff0b0cb.jpg.webp
հայ առաքելական եկեղեցի, արա զոհրաբյան, հհ ոստիկանություն
հայ առաքելական եկեղեցի, արա զոհրաբյան, հհ ոստիկանություն
Վարչական դատարանն իր վճռով ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (նախկինում` Տեր Թադե) կողմից եկեղեցու Սուրբ խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները»,–նշել է փաստաբանը։
Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։ Բացի այդ` եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։
Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը: