Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ուրբաթ օրը Շվեյցարիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ ժամկետում։
Նրա խոսքով՝ վերջնական համաձայնագրի ձևավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, իսկ բանակցային գործընթացի մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ, երբ ստեղծվեն անհրաժեշտ պայմանները։
Բաղային նշել է, որ հուշագրի համաձայն՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կախված է փաստաթղթի մի շարք առանցքային դրույթների՝ մասնավորապես 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի կատարման մեկնարկից և շարունակական իրականացումից։
Նա նաև պարզաբանել է, որ Շվեյցարիայում նախատեսված հանդիպումն ի սկզբանե կապված էր պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման և հետագա բանակցային մեխանիզմների քննարկման հետ։ Սակայն, քանի որ հուշագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ հունիսի 28-ին, թվային ձևաչափով, հանդիպման անհապաղ անցկացման անհրաժեշտությունը վերացել է։
Միաժամանակ Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ներկայումս նախապատրաստվում է բանակցությունների նոր փուլ, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա օրերին։