ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
234 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից և կրթական հաստատություններից հավաքվել են մեկ հարկի տակ։ Նրանք այն երջանիկներ են, որոնք ընտրվել են շուրջ 800 ուսանողից և հնարավորություն են ունենալու միջազգային կրթական նոր փորձ ձեռք բերել CaseKey նախաձեռնության շնորհիվ։
Հունիսի 18-ին կինոյի տանը պաշտոնապես մեկնարկեց CaseKey 2026-ը։ Վերջին հինգ տարիների ընթացքում CaseKey-ը դարձել է ոչ միայն մրցույթ, այլև կրթական շարժում, որը նպաստում է Հայաստանում վերլուծական մտածողությամբ, նախաձեռնողականությամբ և առաջնորդական հմտություններով երիտասարդների ձևավորմանը։ Ծրագրի շրջանավարտներից շատերն իրենց կրթությունն ու մասնագիտական ուղին շարունակել են աշխարհի առաջատար համալսարաններում և միջազգային կազմակերպություններում՝ ձևավորելով ակտիվ և շարունակաբար աճող համայնք։
CaseKey-ի գործընկերներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ կանգնած է ծրագրի կողքին՝ աջակցելով երիտասարդների կրթական զարգացմանն ու մասնագիտական առաջընթացին։ Այս տարի ԶՊՄԿ-ն միացել է նախաձեռնությանը որպես Կրթական Գործընկեր։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշում է, որ նման նախաձռնություններին իրենց մասնակցության նպատակներից մեկն այն է, որպեսզի երիտասարդները դեռ վաղ տարիքում հասկանան հանքարդյունաբերության ոլորտը և ավելի քիչ վախենան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ