Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման

Անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ձերբակալված ևս ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման՝ Իրանից թմրանյութեր տեղափոխելու և տարածելու, կիբերխարդախության մեղադրանքով։

Նրանք են՝

Դմիտրի Ֆյոդորով – 3 տարի

Անտոն Դրաչև – 4 տարի

Դմիտրի Բեզուգլի – 4 տարի

Իլյա Բեզուգլի – 3 տարի

Սերգեյ Սոֆրոնով – 4 տարի

Վալերի Դուլով – 4 տարի

Բորիս Տիմոշով – 3 տարի

Ալեքսեյ Վասիլչենկո – 3 տարի

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները անցյալ ամռանը ձերբակալել էին ռուս ՏՏ մասնագետների և զբոսաշրջիկների։ 

Leave a comment