Եվրախորհրդարանի անդամները հաստատել են ԵՄ-ում ապաստանի մերժում ստացած, սակայն իրենց հայրենի երկրներ վերադառնալ չկարողացող օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ նոր կանոնակարգը։
Ըստ որի՝ ԵՄ-ից դուրս միգրանտների պահման կենտրոններ կստեղծվեն։
Politico-ն հունիսի սկզբին հայտնել էր, որ քննարկվում են Ղազախստանում և Ուզբեկստանում նրանց տեղակայման տարբերակները։ Ռուանդան և Ուգանդան նույնպես նշվել են որպես նման կենտրոնների համար հնարավոր վայրեր։
Ըստ միջազգային ԶԼՄ-ի՝ նոր կանոնակարգը նաև նախատեսում է ավելի խիստ պատժամիջոցներ նրանց համար, ովքեր հրաժարվում են լքել ԵՄ-ն՝ չնայած բնակության թույլտվություն չունենալուն։ Նման մարդկանց ավելի հաճախ կուղարկեն կալանքի։