https://arm.sputniknews.ru/20260619/baqvi-datarany-rusastani-8-qaghaqacu-azatazrkman-e-datapartel-103659268.html
Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու ազատազրկման է դատապարտել
Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու ազատազրկման է դատապարտել
Sputnik Արմենիա
ՌԴ քաղաքացիները ձերբակալվել էին 2025 թվականի ամռանը։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T18:34+0400
2026-06-19T18:34+0400
2026-06-19T18:34+0400
ադրբեջան
ռուսաստան
ազատազրկում
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90857500_194:0:1136:530_1920x0_80_0_0_d85eddd3e50776e0bbee37fbcb4e116f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին Ադրբեջանում 2025 թվականի ամռանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին։Հուլիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացու են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են եղել Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ։ՌԴ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 234.4.1 և 234.4.3 հոդվածներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց բաղադրիչների ապօրինի պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախնական համաձայնությամբ):
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90857500_394:0:1101:530_1920x0_80_0_0_98681c35034d9ab1c83295bd3388007a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուսաստան, ազատազրկում, դատարան
ադրբեջան, ռուսաստան, ազատազրկում, դատարան
Բաժանորդագրվել
ՌԴ քաղաքացիները ձերբակալվել էին 2025 թվականի ամռանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին Ադրբեջանում 2025 թվականի ամռանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին։
Հուլիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացու են ձերբակալել, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են եղել Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ։
«Դատավոր Ֆիրդովսի Ալիևի նախագահությամբ անցկացված այս դատավարությունն ավարտվել է։ Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Սաֆրոնովը, Անտոն Դրաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման, Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ 3-ական տարվա ազատազրկման», – հայտնել են դատարանից։
ՌԴ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 234.4.1 և 234.4.3 հոդվածներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց բաղադրիչների ապօրինի պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախնական համաձայնությամբ):