https://arm.sputniknews.ru/20260619/hajk-marutjan-ghekavarats-nvor-uzhy-nujnpes-dimum-nerkajacrec-sd-103657192.html
Հայկ Մարության ղեկավարած «Նոր ուժը» նույնպես դիմում ներկայացրեց ՍԴ
Հայկ Մարության ղեկավարած «Նոր ուժը» նույնպես դիմում ներկայացրեց ՍԴ
Sputnik Արմենիա
Ըստ կուսակցության պատգամավորի թեկնածուի` ԿԸՀ–ի որոշումը ընտրողի կամքն անտեսելու գործընթաց է։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T18:02+0400
2026-06-19T18:02+0400
2026-06-19T18:04+0400
հայաստան
սահմանադրական դատարան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
նոր ուժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_0:85:1600:985_1920x0_80_0_0_9327e681d94e3781078243daee98350d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան. պահանջը կրկին նույնն է` չեղարկել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը։Այսօր նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքները։Նրա խոսքով` իրենք արդեն իսկ կատարել են իրենց գործողություններն ու շարունակելու են դրանք իրենց պատկերացումներին համապատասխան։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24601626_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8ade3e524be6a7324b2128af62139991.jpg.webp
հայաստան, սահմանադրական դատարան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, նոր ուժ
հայաստան, սահմանադրական դատարան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, նոր ուժ
Ըստ կուսակցության պատգամավորի թեկնածուի` ԿԸՀ–ի որոշումը ընտրողի կամքն անտեսելու գործընթաց է։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան. պահանջը կրկին նույնն է` չեղարկել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը։
Այսօր նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքները։
«Ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մի շարք դրվագներով մեզ մոտ խոր մտահոգություններ և կասկածներ կան։ Հունիսի 14-ին ԿԸՀ–ի կայացրած որոշումը` 3 ընտրատեղամասի քվեարկություն չեղարկելը և դրանցում վերաքվեարկություն չանցկացնելը, կարծում ենք, որ նշանակում է մի քանի հազար ընտրողի կամքն անտեսել։ Դա ամենևին չի բխում օրինականությունից և սահմանադրությունից։ Հուսանք, որ ՍԴ–ն արդար որոշում կկայացնի»,– ասաց Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով` իրենք արդեն իսկ կատարել են իրենց գործողություններն ու շարունակելու են դրանք իրենց պատկերացումներին համապատասխան։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: