https://arm.sputniknews.ru/20260619/kalanqi-tak-gtnvvogh-davit-ghazinjany-hajc-e-nerkajacrel-kyhi-dem-103650171.html
Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ–ի դեմ
Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ–ի դեմ
Sputnik Արմենիա
Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին: 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T15:42+0400
2026-06-19T15:42+0400
2026-06-19T15:42+0400
դավիթ ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227171_0:0:1500:844_1920x0_80_0_0_598f43b033cf52ec67a44cc5d228bf1e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ վարչական դատարանից։«Պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ: Դատարանը ԿԸՀ–ից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի 2 որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները»,– ասացին դատարանից։Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:Վարչական դատարանը գլխավոր դատախազությանը ներգրավել է որպես երրորդ կողմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն ուղղակիորեն տարածվելու է գլխավոր դատախազության վրա։Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227171_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d8ac6c203d9a61800bbf3cbf7e0ab69c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան
Բաժանորդագրվել
Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ վարչական դատարանից։
«Պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ: Դատարանը ԿԸՀ–ից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի 2 որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները»,– ասացին դատարանից։
Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:
Վարչական դատարանը գլխավոր դատախազությանը ներգրավել է որպես երրորդ կողմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն ուղղակիորեն տարածվելու է գլխավոր դատախազության վրա։
Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին: