Վրաստանը հերքում է հայկական ելակը Ռուսաստան արտահանելու լուրերը

https://arm.sputniknews.ru/20260619/vrastany-herqum-e-hajkakan-elaky-rusastan-artahanelu-lurery-103648998.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919855_0:0:2560:1920_1920x0_80_0_0_d0d5735dd56f73fcd0b5ce116902b890.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ելակ, տնտեսություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում, վերարտահանում, թուրքիա, հերքում

ելակ, տնտեսություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում, վերարտահանում, թուրքիա, հերքում

Բաժանորդագրվել

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ նման լուրերը կարող են վնասել երկու երկրի միջև տնտեսական հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայկական գյուղմթերքը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան չի արտահանվում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ՌԴ սահմանափակումները շրջացնելու համար ՀՀ–ից մի քանի կցորդիչով բեռնատար մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Ըստ լրատվամիջոցի` հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։

«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխման և բեռների՝ այլ հարևան երկրի անունով Ռուսաստանի տարածք ներմուծման մասին՝ հետագա վերարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Leave a comment