Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի

Առավոտյան եկել են ծնողներիս տուն, հորս տարել են Քրեական վարչություն: Հորս քաղաքական հայտարարություններն ու հարցազրույցները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը:


«Մենք բոլորս էլ գիտեինք, որ Փաշինյանը եթե վերընտրվի, վերջը սա է լինելու: Գալու են այն մարդկանց հետևից, ովքեր Փաշինյանի դեմ են խոսում: Իմ ընտանիքի վրա այս պահին 5-6 դատական գործեր կան:


Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան շատ հանցագործներ, բայց դրանց հետևից չեն գնում, գնում են միայն ընդդիմադիրների հետևից: Կրկին մի քանի տարի գնալու ենք դատարաններ՝ տեսնելու, թե ինչպես են դատում արդար մարդկանց: Իմ հայրն ունի անցած ուղի, նա հանցագործ չէ: Նա որևէ իշխանության հետ որևէ գործարքի չի գնացել: Ինքը սրտացավ է իր պետության համար»:


Շատ հետաքրքիր է, որ հորս հայտարարությունների համար լինում են քրեական գործեր, բայց երբ պետության ղեկավարը խոսք է տալիս, որ մարդկանց կզզացնելու է, այդ ամենը քրեական գործի հիմք չի հանդիսանում:

Այսինքն, եթե իշխանական ես, կարող ես քեզ թույլ ցանկացած պիղծ բան, իսկ եթե ընդդիմադիր ես ամբողջ կյանքդ կարող ես մաքուր ապրես, բայց եթե դեմ ես այս իշխանություններին, դառնաս հանցագործ»,-նշեց Սամվել Հակոբյանը:

Leave a comment