Գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.06.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 19-ին և 21-23-ին առավելապես երեկոյան ժամերին, 20-ին և 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ի ցերեկը, 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7աստիճանով, հունիսի 21-24-ին ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        38.0°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             9.1°C (1965թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       22.5°C

Leave a comment