Լրագրող Մերի Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում ապրելը մղձավանջի է նման։ Երևանում ապրելու համար պարզապես տնից պետք է դուրս չգալ, այլապես չես հասնի ոչ մի կետի՝ ո՛չ միջանկյալ, ո՛չ էլ վերջնակետ։
Տիգրան Ավինյան, դուք և միայն դուք եք այս քաղաքի բարդակ վիճակի համար թիվ 1 պատասխանատուն ու մեղավորը։ Դուք ու ձեր անհաշվարկ, անհեռատես որոշումները։
Ժամը 9-ից փորձում եմ հասնել քաղաքի մի ծայրամասից մյուսը։ Ճանապարհին արդեն հասցեն փոխում եմ դեպի կենտրոն, բայց պատկերը նույնն է՝ խցանումներ, քաոս և անշարժ քաղաք»: