«Ընտրակաշառք բաժանող, տեռոր անող մի ուժ կա ու դա Փաշինյանի ուժն է». Քրիստինե Վարդանյան

«Ամբիոնից ելույթները, 500 հազար մարդուն ընտրակաշառքի մեջ մեղադրելը…կոչ եմ անում այդ մարդկանց դատական հայց ներկայացնել Փաշինյանի դեմ՝ զրպարտության մեղադրանքով ու պահանջել ֆինանսական փոխհատուցում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Եթե կա մեկը, որ վարչական ռեսուրս է կիրառել, ընտրակաշառք է տվել այդ թվում՝ պետական, դա եղել է Նիկոլ Փաշինյանը: Ընտրակաշառք բաժանող մի ուժ կա ու դա Փաշինյանի ուժն է, տեռոր անող մի ուժ կա ու դա Փաշինյանի ուժն է»,- հավելել է նա:

Leave a comment