Իրազեկում. ՀՀ–ում կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ

Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու


ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն, հայտնում են Միգրացիայի ծառայությունից։


«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։


Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։


Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով:

Leave a comment