«Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ. պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

https://arm.sputniknews.ru/20260619/uzhegh-hajastany-dimel-e-sd-pahanjum-e-anvaver-tshanachel-yntrutjunneri-ardjunqnery-103642210.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2352/29/23522974_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8452d3f84561adfb68d69aca8e9047ab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սդ նախագահ հրայր թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ընտրություններ

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սդ նախագահ հրայր թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ընտրություններ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել էին ընտրություններին մասնակցած 4 ուժեր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արդեն մուտքագրել է դիմումը Սահմանադրական դատարան։

«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կազմակերպած զանգվածային ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,- հայտնում է Ղահրամանյանը։

Նշենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախապես հայտարարել էին նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Leave a comment