Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։

Նախարարությունը չի բացահայտել չեղարկման պատճառները և չի նշել հնարավոր նոր ամսաթիվ։

Նշենք, որ Շվեյցարիայում՝ պատերազմի ավարտի բանակցությունների շարունակության շրջանակում, իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ այցը չեղարկվել է լոգիստիկ խնդիրների պատճառով։

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չեղարկել է հունիսի 19-ին Շվեյցարիայում նախատեսված իրանցի բանակցողների հետ հանդիպումը։ Հանդիպումը նախատեսված էր Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմի ավարտի հուշագրի իրականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment