Հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն հոլանդական սելեկցիոն ընկերություններին․ դեսպանատուն

Տնտեսություն
Պաշտոնական

Հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն հոլանդական սելեկցիոն ընկերություններին․ դեսպանատուն

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հանդիպել է Royal Flora Holland ընկերության ներկայացուցիչների, հայ վարդաբույծների, հոլանդական սելեկցիոն ընկերությունների (De Ruiter, Schreurs, Dümmen Orange) ներմուծող և լոգիստիկ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայկական վարդերի արտահանման հնարավորությունները դեպի Նիդերլանդներ։

 Ըստ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝   Royal Flora Holland-ի միջոցով վաճառք իրականացնել ցանկացող հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն ռոյալթի հոլանդական սելեկցիոն ընկերություններին՝ մշակման լիցենզիա ստանալու համար.

 Royal Flora Holland-ի հետ համագործակցության 2 եղանակ կա՝ 

1) Աճուրդին մասնակցություն

2) Ուղղակի վաճառք Royal Flora Holland-ի առցանց հարթակի միջոցով։ 

Աճուրդի դեպքում ծաղիկները ֆիզիկապես ուղարկվում են Նիդերլանդներ, իսկ օդային փոխադրումն ավելի նախընտրելի է վարդերի թարմությունն ու բարձր գինն ապահովելու համար։ Կան հոլանդական ներմուծող ընկերություններ, ինչպիսիք են Red Sky-ն և Easy Flora-ն, որոնք մասնագիտացած են լոգիստիկայի և ներմուծման ընթացակարգերի աջակցության գործում։

Հայաստանի կառավարությունն այժմ սուբսիդավորում է վարդերի արտահանումը՝ 37 դրամ մեկ վարդի դիմաց, և պատրաստ է քննարկել տարբեր սցենարներ։

 

Leave a comment