ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ





Համացանցի ադրբեջանական սեգմենտում ակտիվորեն շրջանառվում է տեսանյութ, որը, ըստ տարածվող պնդումների, կարող են լինել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության անվտանգության տեսախցիկներից արտահոսած կադրեր։

Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա խոսքը պարզապես հերթական տեղեկատվական միջադեպի մասին չէ։ Դա կնշանակի, որ արտահոսքի է ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության համակարգի կարևոր ենթակառուցվածքներից մեկի տեսահսկման ցանցը։

Ավելին, այս արտահոսքը եղել է հայ գերիներին խոշտանգող Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի` Հայաստան այցի օրերին։

Այս դեպքում առաջանում են մի շարք լրջագույն հարցեր.

Ինչպե՞ս են այդ կադրերը հայտնվել ադրբեջանական տեղեկատվական տիրույթում։ Ո՞վ է պատասխանատու եղել տվյալ համակարգերի պաշտպանության համար։
Արդյոք վտանգված են միայն «Զվարթնոցի» տեսախցիկները, թե՞ խոսքը շատ ավելի լայն անվտանգության խոցելիության մասին է։
 Եթե հնարավոր է եղել ստանալ ԱԱԾ սահմանապահ ծառայության տեսագրությունները, ապա ինչպիսի՞ երաշխիք կա, որ Հայաստանի այլ պետական կամ ռազմավարական օբյեկտների տեսահսկման համակարգերը նույնպես չեն վերահսկվում կամ կոտրվել։

Եթե արտահոսքի փաստը հաստատվի, հանրությունը պարտավոր է ստանալ ամբողջական բացատրություն, իսկ պատասխանատու պաշտոնյաները պետք է կրեն քաղաքական և ծառայողական պատասխանատվություն։

Այս դեպքում դժվար կլինի խուսափել հարցից, թե արդյոք իրենց պաշտոններում պետք է շարունակեն մնալ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։

Ազգային անվտանգության համակարգում նման մակարդակի ձախողումները չեն կարող մնալ առանց պատասխանատվության։




դիտվել է 1407 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը


Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

Leave a comment