https://arm.sputniknews.ru/20260618/atsneri-hardzakum-mvoskvaji-marzi-vra-16-mard-e-tuzhel-ajd-tvum-2-erekha-103612990.html
ԱԹՍ–ների հարձակում Մոսկվայի մարզի վրա. 16 մարդ է տուժել, այդ թվում` 2 երեխա
ԱԹՍ–ների հարձակում Մոսկվայի մարզի վրա. 16 մարդ է տուժել, այդ թվում` 2 երեխա
Sputnik Արմենիա
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T13:43+0400
2026-06-18T13:43+0400
2026-06-18T13:44+0400
ռուսաստան
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103601337_0:0:1280:721_1920x0_80_0_0_ff79bc1b3711fde4e121e76995ea0c12.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 16 մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։«Այս ժամի դրությամբ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա», – գրել է Վորոբյովը տելեգրամյան ալիքում։Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյեում 3 մարդ է տուժել. որովայնի, կոնքի և վերջույթների վնասվածքներ ստացած 22-ամյա տղամարդը տեղափոխվել է Ռամենսկոյեի հիվանդանոց, սրունքի վնասվածքներ ստացած 10-ամյա աղջիկը գտնվում է Մոր և մանկան պահպանության կենտրոնի բժիշկների հսկողության տակ: Եվս մեկ տուժած՝ 35-ամյա մի տղամարդ, տեղափոխվել է Ժուկովսկիի հիվանդանոց՝ սրունքի, ազդրի, ուսի և պարանոցի բազմաթիվ վնասվածքներով։Սոլնեչնոգորսկում 46-ամյա տղամարդը ուսի բեկորային վնասվածք է ստացել։Նա ամբուլատոր բուժօգնություն է ստացել։ Լյուբերցիում տուժել են 20 և 33 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք ազդրի վնասվածքով և ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի վիճակը միջին ծանրության է։Դերժինսկիում պարանոցի վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է Լյուբերցիի հիվանդանոց։Կոտելնիկիում 8 մարդ է տուժել։ 5-ը գտնվում են Լյուբերցիի հիվանդանոցում։ Նրանց թվում բեկորային վնասվածքներով և տարբեր ծանրության վնասվածքներով տղամարդիկ կան, ինչպես նաև 58-ամյա կին՝ գլխուղեղի և ուսի վնասվածքով։ 3-ամյա երեխան տեղափոխվել է Մոր և մանկան պաշտպանության կենտրոն։ Եվս մեկ 19-ամյա տուժած բուժվում է Ժուկովսկիի հիվանդանոցում։ Մեկ մարդ հոսպիտալացումից հրաժարվել է։Եվս մեկ 50-ամյա տղամարդ «Սադովոդ» առևտրի կենտրոնից Լյուբերցիի հիվանդանոց է տեղափոխվել որովայնի պատի բեկորային վնասվածքներով։ԱԹՍ–ները Մոսկվայի նավթավերամշակման գործարան են հասել. զանգվածային հարձակման մանրամասներըՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103601337_0:0:1280:960_1920x0_80_0_0_49c0a2e60292e74ffadc10e2554cf06c.jpg.webp
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 16 մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այս ժամի դրությամբ վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա», – գրել է Վորոբյովը տելեգրամյան ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյեում 3 մարդ է տուժել. որովայնի, կոնքի և վերջույթների վնասվածքներ ստացած 22-ամյա տղամարդը տեղափոխվել է Ռամենսկոյեի հիվանդանոց, սրունքի վնասվածքներ ստացած 10-ամյա աղջիկը գտնվում է Մոր և մանկան պահպանության կենտրոնի բժիշկների հսկողության տակ: Եվս մեկ տուժած՝ 35-ամյա մի տղամարդ, տեղափոխվել է Ժուկովսկիի հիվանդանոց՝ սրունքի, ազդրի, ուսի և պարանոցի բազմաթիվ վնասվածքներով։
Սոլնեչնոգորսկում 46-ամյա տղամարդը ուսի բեկորային վնասվածք է ստացել։
Նա ամբուլատոր բուժօգնություն է ստացել։ Լյուբերցիում տուժել են 20 և 33 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք ազդրի վնասվածքով և ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի վիճակը միջին ծանրության է։
Դերժինսկիում պարանոցի վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է Լյուբերցիի հիվանդանոց։
Կոտելնիկիում 8 մարդ է տուժել։ 5-ը գտնվում են Լյուբերցիի հիվանդանոցում։ Նրանց թվում բեկորային վնասվածքներով և տարբեր ծանրության վնասվածքներով տղամարդիկ կան, ինչպես նաև 58-ամյա կին՝ գլխուղեղի և ուսի վնասվածքով։ 3-ամյա երեխան տեղափոխվել է Մոր և մանկան պաշտպանության կենտրոն։ Եվս մեկ 19-ամյա տուժած բուժվում է Ժուկովսկիի հիվանդանոցում։ Մեկ մարդ հոսպիտալացումից հրաժարվել է։
Եվս մեկ 50-ամյա տղամարդ «Սադովոդ» առևտրի կենտրոնից Լյուբերցիի հիվանդանոց է տեղափոխվել որովայնի պատի բեկորային վնասվածքներով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։