ՌԴ-ն ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260618/rd-n-voghjunum-e-amn-i-ev-irani-mijev-pvokhymbrnman-hushagri-stvoragrumy-agn-103614141.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_4e0139862735ee00589b18f59194345a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր

ռուսաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր

Բաժանորդագրվել

Մոսկվան հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հաստատումը կնպաստի Պարսից ծոցի երկրների միջև վստահության վերականգնմանը, նշել են ՌԴ ԱԳՆ–ից։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կոչված է վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման մասին հուշագրի տեքստ են ստորագրել։ Նշվել էր, որ կողմերը դա արել են էլեկտրոնային եղանակով։

«Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, որն ամրագրել են երկու երկրների նախագահները», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունից նշել են, որ Մոսկվան հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հաստատումը կնպաստի Պարսից ծոցի երկրների միջև վստահության վերականգնմանը։

ԱԳՆ–ն հավելել է, որ Մոսկվան նաև հույս ունի, որ խաղաղության հաստատումը կնպաստի Հորմուզի նեղուցով անվտանգ և անարգել նավարկության վերականգնմանը, ինչպես դա եղել է մինչև փետրվարի 28-ը, ինչպես նաև կօգնի նվազեցնել համաշխարհային էներգետիկ և պարենային շուկաներում անկայունությունը, որը, առաջին հերթին, ազդում է ամենախոցելի երկրների շահերի վրա։

ՌԴ ԱԳՆ–ից նաև հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է շարունակել դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունացման հասնելու ջանքերին։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատեցին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվեր Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

Leave a comment