ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Եթե իշխանությունը Ազգային ժողովում չունենար 3/5-րդ, ընդդիմությունը կարող էր մթնոլորտ փոխել և զսպել իշխանությանը, բայց նրանց գործիքը գողացվեց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«ԿԸՀ-ն եթե նման որոշում չկայացներ և 3-րդ ընդդիմադիր ուժին չզրկեր խորհրդարան մտնելուց, ապա ընդդիմությունը կարող էր ազդեցություն ունենալ Սահմանադրական օրենքների, մրցակցային հանձնաժողովի անդամների, Վճռաբեկ դատարանի դատավորների, գլխավոր դատախազի ընտրության հարցերում։ Հիմա արատով խորհրդարան է ձևավորվել, ընդդիմությունը եզակի հնարավորությունը բաց թողեց, հիմա գնալու են մանդատնեը վերցնե՞ն, որոշումն իրենցն է, երկու դեպքում էլ կրելու են պատասխանատվություն», – մեկնաբանեց Հարությունյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ