Դեսպան Ենգիբարյանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան՝ նոր տնտեսական հնարավորություններին տեղում ծանոթանալու համար


Հունիսի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի ամենամյա ընդունելությանը, որի շրջանակներում զրույց է ունեցել կառույցի նախագահ Քաթրին Քլասս-Մյուլհաուզերի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանձնաժողովը գերմանական տնտեսության խոշոր տարածաշրջանային միություն է, որը խթանում է Գերմանիայից արևելք ընկած 29 պետությունների՝ այդ թվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը:  Ավելի քան 350 անդամ ընկերություն ունեցող միությունը աջակցում է գերմանական և այդ թվում հայաստանյան ընկերություններին՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին կապերի հաստատման,  նախագծերի իրականացման և տարածաշրջանում տնտեսական շրջանակային պայմանների բարելավման ուղղությամբ։


 


ՀՀ դեսպանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մեկնարկով պայմանավորված նոր տնտեսական հնարավորություններին։

Դիտումների քանակ10

Leave a comment