ԱՄՆ-ն կրակի դադարեցում է սպասում Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260618/amn-n-kraki-dadarecum-e-spasum-merdzavvor-arevelqi-bvolvor-tshakatnerum-tramp-103637323.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_156:0:1600:1083_1920x0_80_0_0_a2ace11e70745f2595ee2bb7ca444959.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, համաձայնագիր, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, համաձայնագիր, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում բոլորին կոչ է անում հավատարիմ մնալ Իրանի հետ բանակցությունների առաջընթացին:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի հակամարտության բոլոր կողմերից սպասում է կրակի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ակնկալում ենք կրակի լիակատար դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, «Հզբոլլահը» և Իսրայելը»,-գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում բոլորին կոչ է անում հավատարիմ մնալ Իրանի հետ բանակցությունների առաջընթացին:

«Շուկաներին դուր է գալիս տեղի ունեցողը․ նավթի գները զգալիորեն նվազել են, իսկ բաժնետոմսերը՝ կտրուկ աճել»,-հավելել է նա:

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։ Հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Leave a comment