ԱԱ-2026․ Չեխիան չպահպանեց հաղթական հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց խմբային փուլի երկրորդ տուրը։

A խմբում ընդգրկված Չեխիայի հավաքականը 1։1 հաշվով ավարտեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի հետ հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում (տեսանյութ

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Պրահայի «Սլավիայի» չեխ կիսապաշտպան Միխալ Սադիլեկը։ Աֆրիկացիների պատասխան գոլը 83-րդ րոպեին խփեց հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսի» կիսապաշտպան Տեբոհո Մոկոենան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի ու Հարավային Կորեայի հավաքականները, որոնք հաղթել են առաջին տուրում։

ԱԱ-2026, առաջին տուր

A խումբ

Չեխիա – Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 1:1

Միխալ Սադիլեկ, 6 – Տեբոհո Մոկոենա, 83 (11մ)

Leave a comment