Այլ կարծիք ունեի, բայց համաձայնել եմ. Իրանի գերագույն առաջնորդը` ԱՄՆ–ի հետ հուշագրի մասին

https://arm.sputniknews.ru/20260618/ajl-kartsiq-unei-bajc-hamadzajnel-em-irani-geragujn-arajnvordy-amni-het-hushagri-masin–103636615.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

սեյեդ մոջթաբա խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր

Բաժանորդագրվել

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական հակամարտության դադարեցում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է, որ թույլատրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի կնքումը։ Այս մասին ասված է նրա ուղերձում։

«Չնայած ես այլ կարծիք ունեի, Իրանի հարգարժան նախագահը՝ որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ, ինչպես և մյուս անձինք, պատասխանատվություն ստանձնեցին և ինձ խոստացան պաշտպանել Իրանի ու դիմադրության ճակատի իրավունքները, ուստի ես տվել եմ թույլտվությունը»,-ասված է Խամենեիի ուղերձում։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը նաև ժամկետներ է սահմանում ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը վերացնելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։ Հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Leave a comment