Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները

Հունիսի 19-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Տիտոգրադյան և Խաղաղ Դոն փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment