Իրանի և Միացյալ Նահանգների միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մի քանի ժամ անց 6 միլիոն բարել հում նավթ տեղափոխող Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո նավարկող 3 սուպերտանկերներ անցել են Հորմուզի նեղուցով։
Այս մասին հայտնել է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիայի նավահանգիստներից այս բեռնափոխադրումները վերջին շաբաթների ընթացքում ամենամեծն են եղել։