Բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին:
Առաջարկվող օրենսդրական կարգավորումներն ուղղված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, պահպանությանը, օգտագործմանը եւ կառավարմանը վերաբերող իրավահարաբերությունների սահմանմանը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը ներկայացվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: