Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 150,000 անօդաչու թռչող սարքեր և 350 հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիևին տրամադրվող օգնության փաթեթը կներառի մասնավորապես Martlet թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ, LMM ԱԹՍ-ներ և ցամաքային ռադարային համակարգեր։

Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունը կկազմի 752 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 1 միլիարդ դոլար): Փաթեթը Լոնդոնի կողմից 2024 թվականին հայտարարված 2.26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկի մի մասն է: Մեծ Բրիտանիան միջոցները ստանում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից:

Ուկրաինային տրամադրվելիք աջակցության մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեն Ջարվիսը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման և Ուկրաինայի հարցով Ռամշտեյնի կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

—00—ԼԱ

Leave a comment